Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

«Գազպրոմը» հունական գազամատակարարման համակարգի համար պատրաստ է վճարել 1 միլիարդ եվրո

«Գազպրոմը» հունական գազամատակարարման համակարգի համար պատրաստ է վճարել 1 միլիարդ եվրո
19.12.2013 | 19:19

Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը չի մեկնել Բաքու՝ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ պայմանագիր ստորագրելու, որով Հունաստանի գազաբաշխիչ ցանցերը տնօրինող DESFA ընկերության բաժնետոմսերի 66 տոկոսն անցնելու էր Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը` SOCAR-ին: Ադրբեջանական կողմը պատրաստ էր գործարքի համար վճարել 400 միլիոն եվրո: Ստորագրումից ժամեր առաջ Բաքու ուղևորվող Հունաստանի վարչապետի օդանավը ճանապարհի կեսից վերադարձավ Աթենք: Պաշտոնական պատճառաբանությունը օդանավի տեխնիկական անսարքությունն էր, հետագա իրադարձությունները վկայեցին, որ խոսքն իրականում Աթենքում կայացված քաղաքական որոշման մասին է: Հունաստանի վարչապետն Աթենքի օդանավակայան վերադառնալուց հետո չեղյալ հայտարարեց այցը:
Մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ Հունաստանի ողջ գազային տնտեսությունը, այդ թվում՝ գազաբաշխիչ ցանցերը, կարող է ձեռք բերել ռուսական «Գազպրոմը»: Հունական լրատվամիջոցների պնդմամբ՝ ռուսական ընկերությունը պատրաստ է երկրի գազամատակարարման ողջ համակարգի համար վճարել առնվազն 1 միլիարդ եվրո:

Դիտվել է՝ 5918

Մեկնաբանություններ